Կարևոր իրադարձություններ

Կուրցը հայտնել է՝ ինչու Ավստրիան չի արտաքսել ռուս դիվանագետներին

05 Ապրիլ, 2018 11:00
Կուրցը հայտնել է՝ ինչու Ավստրիան չի արտաքսել ռուս դիվանագետներին

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Ավստրիան չեզոք երկիր է լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ: Այս մասին հայտնում է life.ru-ն:

«Հորդորում եմ ըմբռնումով մոտենալ մեր որոշմանը: Որպես ԵԱՀԿ և Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կենտրոնակայան՝ սխալ կլիներ արտաքսել ռուս դիվանագետներին: Մենք այդ ճանապարհով չենք շարժվում»,- ասել է Կուրցը Puls4 հեռուստաալիքի եթերում:

Նա հիշեցրել է, որ Ավստրիան հավատարիմ է Եվրոպական միության որդեգրած ուղուն, և որպես անդամ պետություն՝ մյուսների հետ որոշել է հետ կանչել Մոսկվայում ԵՄ դեսպանին Բրյուսելում խորհրդակցություններ անցկացնելու համար:

Ավելի վաղ Ավստրիայի ԱԳՆ-ն հրաժարվել էր Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով արտաքսել ռուս դիվանագետներին և Ռուսաստանի դեմ ուղղված մեղադրանքները որակել էր անհիմն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին