Կարևոր իրադարձություններ

«Վիզամետրիկ» ընկերությունը շենգենյան վիզաներ չի տրամադրի. ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատուն

05 Ապրիլ, 2018 10:54
«Վիզամետրիկ» ընկերությունը  շենգենյան վիզաներ չի տրամադրի. ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատուն

Սույն թվականի ապրիլի 3-ից շենգենյան վիզայի համար դիմումների ընդունումը տեխնիկական պատճառներից ելնելով չի կարող իրականացվել «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից։ 
Այս մասին հայտնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից։ 
Հաղորդագրության մեջ ասվում է, որ դիմումների ընդունումը շարունակում է իրականացնել դեսպանության վիզաների բաժինը։ «ՎիզաՄետրիկ» ընկերությունում արդեն իսկ ամրագրված պայմանավորվածությունները ուժի մեջ են համարվում։ 
Դեսպանությունը մոտ ժամանակներում կրկին պայմանավորվածությունների ամրագրման հնարավորություն կընձեռի  սեփական առցանց հերթագրման համակարգում։ 
Դեսպանությունից խնդրում են ժամանակ առ ժամանակ ստուգել պայմանավորվածությունների ամրագրման հնարավորության առկայությունը հետևյալ հղումով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը սկսել է ստուգման գործընթաց` պարզելու, թե որքանով է ռուս-թուրքական կազմակերպություն հանդիսացող «ՎիզաՄետրիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից անձնական տվյալների մշակումը համապատասխանում ՀՀ օրենսդրությանը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին