Կարևոր իրադարձություններ

Սիրիացի փախստականների համար պետք է անվտանգության գոտի ստեղծել. Էրդողան

05 Ապրիլ, 2018 10:42
Սիրիացի փախստականների համար պետք է անվտանգության գոտի ստեղծել. Էրդողան

Էրդողանն Անկարայում տեղի ունեցած Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռակողմ հանդիպման ժամանակ առաջարկել է անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում՝ սիրիացի փախստականների վերադարձի համար, այս մասին հաղորդում է diken.com.tr կայքը: 

«Այս մարդկանց պետք է փրկենք այդ վրաններից ու կոնտեյներներից: Մենք կարող ենք ամեն մեկի համար շուրջ 500 քմ-անոց հողատարածք տրամադրել անվտանգության գոտում՝ թող հող մշակեն, իրենց համար պայմաններ ստեղծեն»,- ասել է Էրդողանը:

Էրդողանը կրկին մեղադրել է Սիրիայում քրդական զինված ջոկատներին աջակցող արևմտյան ուժերին՝ պնդելով, որ այդ ամենը տարածաշրջանի անկայունությունը շարունակական պահելու ծրագրի մի մասն է:

Նա նշել է, որ ռազմական գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև Սիրիայի մի շարք տարածքներ, այդ թվում նաև Մանբիչը, դուրս չգան Սիրիայի քրդական ուժերի վերահսկողությունից։ 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին