Կարևոր իրադարձություններ

Նահապետ Գևորգյանի բացակայությունները միշտ հարգելի են համարվում. ո՞րն է պատճառը. «Ժողովուրդ»

05 Ապրիլ, 2018 09:45
Նահապետ Գևորգյանի բացակայությունները միշտ հարգելի են համարվում. ո՞րն է պատճառը. «Ժողովուրդ»

Ինչպես հայտնի է`ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի 105-րդ կետի համա­ձայն` յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո հանձնաժողովի նախագահն Ազ­գային ժողովի նախագահին է ներկայաց­նում այդ ամսվա ընթացքում հանձնաժո­ղովի նիստերից կամ հրավիրած խորհր­դարանական լսումներից հանձնաժողո­վի անդամների բացակայության մասին տեղեկանք:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ տարածքային կառավար­ման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանու­թյան հարցերի մշտական հանձնաժողո­վի նախագահ Վարդեւան Գրիգորյանի կողմից տեղեկանք է ներկայացվել, թե 2017 թվականի դեկտեմբեր, 2018 թվա­կանի հունվար-մարտ ամիսների ընթաց­քում հանձնաժողովի անդամների բացակայություններ չեն եղել:

Սա իսկապես տարակուսելի է հատկապես հանձնաժողովի անդամների ցանկը նայելու պարա­գայում: Այս հանձնաժողովի անդամ է Նահապետ Գեւորգյանը, ով հանձնաժողովի նիստերի չի ներկա­յանում: Սակայն, ինչպես պարզվում է, նրա բացակայությունները մշտապես հարգելի են համարվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին