Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Կոտայքի մարզում. մեքենան հայտնվել է Հրազդան գետում

05 Ապրիլ, 2018 00:18
Ավտովթար Կոտայքի մարզում. մեքենան հայտնվել է Հրազդան գետում

Այսօր՝ ապրիլի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 20:20-ի սահմաններում Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ, 22-ամյա Արմեն Մելքոնյանը իր վարած BMW մակնիշի 14 ՏՕ 130 համարանիշի ավտոմեքենայով Բջնի գյուղի 1-ին փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերի, այնուհետև կամրջի և բնակելի շինության պատին և մոտ 5 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել Հրազդան գետում:

Վթարի հետևանքով վարորդ Ա. Մելքոնյանը գյուղացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Մինչ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկները առաջին անհրաժեշտ օգնությունն էին ցուցաբերում վարորդին, Բջնի գյուղի բնակիչները օգնության ձեռք են մեկնել վարորդին՝ դեպքի վայր բերելով վերամբարձ կռունկ և քարշակ ու ավտոմեքենան ճոպանների միջոցով դուրս բերեցին գետից:

 

Լրահոս

Դիտել ավելին