Կարևոր իրադարձություններ

Անցած օրվա ընթացքում հանրապետությունում ՃՏՊ-ների հետևանքով մեկ մարդ է զոհվել

04 Ապրիլ, 2018 23:38
Անցած օրվա ընթացքում հանրապետությունում ՃՏՊ-ների հետևանքով մեկ մարդ է զոհվել

ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի համաձայն` ապրիլի 3-ից 4-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 32 դեպք։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, անձնական ունեցվածքի գողության 8, յուրացման կամ վատնման 7, մարմնական վնասվածք հասցնելու 6, խարդախության 3, բնակարանային գողության 2, անձի առևանգման, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք։

Գրանցվել է զենք-զինամթերքի հայտնաբերման 1 դեպք։ Ընհանուր առմամբ հանձնվել է «ԱԿ-74» տիպի 1 ինքնաձիգ, որսորդական 1 հրացան, 2 նռնակ, 2 պահունակ և տարբեր տրամաչափի 502 փամփուշտ։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 և շորթման 1 դեպք:

 

 

Լրահոս

Դիտել ավելին