Կարևոր իրադարձություններ

Դեպի Հայաստան անձնական դրամական փոխանցումները նախորդ տարի ավելացել են

04 Ապրիլ, 2018 22:23
Դեպի Հայաստան անձնական դրամական փոխանցումները նախորդ տարի ավելացել են

Դեպի Հայաստան անձնական դրամական փոխանցումները 2017-ի հունվար-դեկտեմբերին կազմել են 1 միլիարդ 494.6 միլիոն դոլար, ինչը 2016-ի համեմատ ավելի է 12.4 տոկոսով կամ 164.5 միլիոն դոլարով: ԿԲ «ՀՀ վճարային հաշվեկշիռը 2017 թվականի հունվար-դեկտեմբերին» փաստաթղթի տվյալների համաձայն՝ տնային տնտեսությունների անձնական տրանսֆերտները, որոնք գոյանում են արտերկրում մշտապես ապրողների կողմից դրամական փոխանցումների արդյունքում, կազմել են 680.9 միլիոն դոլար` աճելով 72.3 միլիոն դոլարով: Կապիտալ տրանսֆերտները նախորդ տարի եղել են 31 միլիոն դոլար է, աճել է 13.5 միլիոն դոլարով:

Արտերկրում սեզոնային աշխատողների կողմից ստացված զուտ աշխատավարձը (առանց վճարված եկամտահարկի, միջազգային տրանսպորտային ծախսերի, արտերկրում կատարված այլ ծախսումների) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 65.6 միլիոն դոլարով` կազմելով 652.5 միլիոն դոլար:

Որպես ծառայություն դասակարգված սեզոնային աշխատողների (արտերկիր սեզոնային աշխատանքի մեկնողների մի մասի ստացած եկամուտը դասակարգվում է ոչ թե որպես աշխատավարձ, այլ որպես ծառայությունների արտահանում: Նրանց դեպքում չկան գործատու-աշխատող հարաբերություններ) աշխատանքների դիմաց ստացված զուտ եկամուտները կազմել են 130.2 միլիոն դոլար, աճել է 13.1 միլիոն դոլարով:

 

Լրահոս

Դիտել ավելին