Կարևոր իրադարձություններ

Աղջիկը հարձակվել է վագրի վրա և փայտով ծեծել

04 Ապրիլ, 2018 22:08
Աղջիկը հարձակվել է վագրի վրա և փայտով ծեծել

Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի 22-ամյա բնակչուհին, փայտով զինված, հարձակվել է իր այծին փախցնել փորձող վագրի վրա՝ տեղեկացնում է BBC News-ը:

Ռուփալի Մեշրամը այծի ձայները լսել և տնից դուրս վազելով՝ տեսել է, որ նրա վրա վագր է հարձակվել: Նա վերցրել է փայտը և խփել գիշատչին: Վագրը, այծին թողնելով, հարձակվել է աղջկա վրա: Ռուփալիի մայրը նետվել է՝ աղջկան օգնելու. մայր ու աղջիկ արյունաթաթախ մի կերպ տուն են գցել իրենց և փակել դուռը:

 

Լրահոս

Դիտել ավելին