Կարևոր իրադարձություններ

ԵԱՏՄ կոլեգիան և «Միր» հեռուստաընկերությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04 Ապրիլ, 2018 21:08
ԵԱՏՄ կոլեգիան և «Միր» հեռուստաընկերությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության միջև ապրիլի 4-ին Մոսկվայում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Ինչպես տեղեկացրին ԵԱՏՄ հանձնաժողովի լրատվական ծառայությունից, կոլեգիայի կողմից փաստաթուղթը ստորագրել է ԵԱՏՄ կոլեգիայի հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, իսկ «Միր»-ի կողմից ընկերության նախագահ Ռադիկ Բատրիշինը:

«Մեր խնդիրը միության քաղաքացիների ուշադրությանը հետաքրքիր և ակտուալ տեղեկատվության տրամադրումն է Միության գործունեության մասին»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

 

«Միր»-ը պատրաստ է հետագայում ևս աջակցել եվրասիական ինտեգրացիայի հանրայնացմանը, ինչպես ԵԱՏՄ անդամ պետություններում, այնպես էլ միջազգային հարթակներում»,- նշել է Բատրիշինը:

 

Լրահոս

Դիտել ավելին