Կարևոր իրադարձություններ

Չինաստանը 25 տոկոսի չափով մաքսատուրք կսահմանի ԱՄՆ-ից ներմուծվող 106 անուն ապրանքների վրա

04 Ապրիլ, 2018 20:45
Չինաստանը 25 տոկոսի չափով մաքսատուրք կսահմանի ԱՄՆ-ից ներմուծվող 106 անուն ապրանքների վրա

Չինաստանի իշխանությունները որոշել են 25 տոկոսի չափով մաքսատուրք սահմանել ԱՄՆ-ից ներմուծվող 106 անուն ապրանքների վրա, այս մասին հաղորդում է RT հեռուստաալիքը:

Հայտնի է, որ նոր որոշման՝ ուժի մեջ մտնելու ժամկետները կախված են նրանից, թե երբ ԱՄՆ-ը կհայտնի իր կողմից չինական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի սահմանման մասին:

Աղբյուրը նշում է, որ Չինաստանի կողմից առավել խոշոր չափով կհարկվեն ամերիկյան ավտոմեքենաները, քիմիական արտադրությունը, իսկ սննդատեսակներից՝ լոբազգիները:

 
 

Լրահոս

Դիտել ավելին