Կարևոր իրադարձություններ

Արցախի Մարտունի և Ֆրանսիայի Բուր-դե-Պեաժ քաղաքների միջև ստորագրվել է բարեկամության հռչակագիր

04 Ապրիլ, 2018 20:38
Արցախի Մարտունի և Ֆրանսիայի Բուր-դե-Պեաժ քաղաքների միջև ստորագրվել է բարեկամության հռչակագիր

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակության՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում ապրիլի 3-ին բարեկամության հռչակագիր է ստորագրվել Արցախի Հանրապետության Մարտունի և Ֆրանսիայի Դրոմ նահանգի Բուր-դե-Պեաժ քաղաքների միջև։

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, Մարտունի քաղաքի անունից հռչակագիրը ստորագրել է Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը, իսկ Բուր-դե-Պեաժի անունից՝ քաղաքապետ Նատալի Նիեզոնը։ Ստորագրման պաշտոնական արարողությանը ներկա էր նաև Ֆրանսիայում ԱՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

Հռչակագրի նպատակն է երկու քաղաքների միջև վստահության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական կապերի հաստատումը։ Հռչակագրում, մասնավորապես, նշվում է, որ Մարտունի և Բուր-դե-Պեաժ քաղաքները պարտավորվում են փոխգործակցություն ծավալել մշակույթի, կրթության, արվեստի բնագավառներում՝ հիմնված համերաշխության, արժանապատվության և մարդու նկատմամբ հարգանքի վրա։

 

Լրահոս

Դիտել ավելին