Կարևոր իրադարձություններ

Պուտինը ԿՀՎ-ի գործակա՞լ է. The New York Times

04 Ապրիլ, 2018 20:31
Պուտինը ԿՀՎ-ի գործակա՞լ է. The New York Times

«Նախագահ Թրամփի՝ Ռուսաստանի մասին բացասական ինչ-որ բան չասելու համառ ցանկությունը այնքան զարմանալի է, որ ԱՄՆ Ազգային հետախուզության նախկին տնօրեն Քլեփերը վերջերս ասել է, որ Վլադիմիր Պուտինը ղեկավարվում է Թրամփի կողմից: Եթե ես Ռուսաստանի քաղաքացի լինեի, հարց կտայի՝ Պուտինը ԿՀՎ-ի գործակա՞լ է»,- գրում է The New York Times ամսագրի լրագրող Թոմաս Ֆրիդմանը:

«Ինչո՞ւ, որովհետև վերջին տարիներին Պուտինը այնքան գործողություններ է կատարել, որոնք նպաստում են Ռուսաստանի տնտեսության և մարդկային կապիտալի հիմքերի անկմանը. մնում է գուշակել՝ արդյոք նա ԿՀՎ-ից գաղտնի վճարվողների ցանկում չէ՞»,- գրում է հեղինակը:

«2007թ.-ից սկսած՝ Պուտինը որոշեց, որ Ռուսաստանի վերածնունդը մարդկային տաղանդների աճեցման և օրենքի գերակայության միջոցով սաստիկ բարդ գործընթաց է. դրա համար հարկավոր է կիսել իշխանությունը, արդար ընտրություններ անցկացնել և նորարարության վրա հիմնված իսկական դիվերսիֆիկացված տնտեսություն հիմնել: Դրա փոխարեն Պուտինը որոշեց Ռուսաստանի արժանապատվության աղբյուրը այլ տեղ փնտրել՝ օգտագործել ոչ թե մարդկային, այլ նավթագազային ռեսուրսները, հզորացնել զինուժը օրենքի իշխանության փոխարեն, ինչպես նաև հարստացնել իրեն և իր շրջապատին՝ միաժամանակ փաթաթելով իրեն ռուս ուղղափառության և ազգայնականության թիկնոցով»,- ասվում է հոդվածում:

Ֆրիդմանը Պուտինին համեմատում է ֆերմերի հետ, ով իր ունեցած տավարի միսը փոխարինում է շաքարով: «Նա շաքարի չափաբաժինների կարիք ունի, կարճատև ներգործություն ապահովող շաքարի, որպեսզի ավելացնի իր հանրաճանաչությունը յուրայինների շրջանում, որովհետև վստահ չէ իր ուժերի վրա, փոխարենը հրաժարվում է տավարի մսից և երկարատև թուլացման է մատնում Ռուսաստանին»,- գրում է հեղինակը:

 

Լրահոս

Դիտել ավելին