Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ը փորձել է օգտագործել ԴԱԻՇ-ին և «Ան-Նուսրա»-ին. Իրանի նախագահ

04 Ապրիլ, 2018 19:56
ԱՄՆ-ը փորձել է օգտագործել ԴԱԻՇ-ին և «Ան-Նուսրա»-ին. Իրանի նախագահ

ԱՄՆ-ը ցանկանում էր օգտագործել ԴԱԻՇ և «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորումների ահաբեկիչներին որպես մերձավորարևելյան տարածաշրջանում կառավարման գործիք: Այդ մասին Սիրիայի հարցով եռակողմ հանդիպման արդյունքների մասին խոսելիս ասել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին՝ տեղեկացնում է life.ru-ն:

«Ցավոք, որոշ գերտերություններ, այդ թվում և ԱՄՆ-ը, ցանկանում էին որպես գործիք այդ տարածաշրջանում օգտագործել ահաբեկչական խմբավորումներին»,-ասել է Ռուհանին՝ հավելելով, որ Սիրիայում հակամարտության լուծման ռազմական ճանապարհ գոյություն չունի, հնարավոր է միայն քաղաքական ճանապարհը:

«Մենք բոլորս պետք է օգնենք, որ Սիրիայում պատերազմն ավարտվի, մենք պետք է շարունակենք խաղաղ գործընթացը, այնպես անենք, որ մարդիկ կարողանան վերադառնալ իրենց տները»,- հավատացած է Իրանի նախագահը:

 

Լրահոս

Դիտել ավելին