Կարևոր իրադարձություններ

YouTube-ի կենտրոնակայանի վրա հարձակված կինն ադրբեջանցի է

04 Ապրիլ, 2018 19:14
YouTube-ի կենտրոնակայանի վրա հարձակված կինն ադրբեջանցի է

YouTube -ի կենտրոնակայանի մոտ կրակ բացած, այնուհետև ինքնասպան եղած 39-ամյա Նասիմ Աղդամն ադրբեջանցի է:

Այս մասին հայտնում է ադրբեջանական minval.az-ը:

Նասիմ Աղդամն ինքնասպան է եղել նախապես 3 անձի վիրավորելուց հետո:

Ադրբեջանուհու հոր` Իսմայիլ Աղդամի խոսքով, իր դստեր հարձակման պատճառը եղել է YouTube ընկերության կողմից նրա հրապարակած տեսանյութի համար հատկացվող վճարի դադարեցումը:

Իսմայիլ Նասիմի փոխանցմամբ` ինքը նախապես ոստիկանությանը հայտնել էր, որ իր աղջիկը կարող է նման քայլի գնալ, քանի որ շատ բարկացած է YouTube ընկերության վրա:

 

Լրահոս

Դիտել ավելին