Կարևոր իրադարձություններ

Չարաշահումներ են եղել Արմավիր մարզի 8 համայնքներում. քննչական կոմիտե

04 Ապրիլ, 2018 19:07
Չարաշահումներ են եղել Արմավիր մարզի 8 համայնքներում. քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել Արմավիր մարզի տարբեր համայնքներում սերմացուի և պարարտանյութի բաշխման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված 23 քրեական գործ. նշված քրեական գործերից 13-ը միացվել է մեկ վարույթում:

Մասնավորապես՝ չարաշահումներ են արձանագրվել պետական աջակցության ծրագրի շրջանակներում 2015-2016 թվականների ընթացքում Արմավիրի մարզի մի շարք համայնքների շահառուներին պարարտանյութի և սերմացուի  բաշխման գործընթացում։  Արմավիրի մարզային քննչական վարչությունում ստացված 23 քրեական գործերից 20-ը հարուցվել է հետաքննության մարմինների, իսկ 3-ը՝ դատախազության կողմից:

Քրեական գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված համայնքներում պետական աջակցության ծրագրի  շրջանակներում պարարտանյութի և սերմացու ցորենի բաշխման գործընթացում չարաշահումները կատարվել են յուրաքանչյուր համայնքի ղեկավարի անմիջական մասնակցությամբ:

Նկատի ունենալով, որ հարուցված մի շարք քրեական գործեր վերաբերում են նույն համայնքի ղեկավարի կողմից կատարված ենթադրյալ չարաշահումներին՝ քննիչը որոշումներ է կայացրել՝ դրանք մեկ վարույթում միացնելու մասին։

Այսպես՝ Արտամետ համայնքում  պարարտանյութերի բաշխման գործընթացում պաշտոնատար անձանց կողմից թույլ տված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված 8 քրեական գործը միացվել է մեկ վարույթում, իսկ աշնանացան սերմացուի բաշխման գործընթացում թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննվում է առանձին վարույթում:

Մրգաշատ համայնքում պարարտանյութերի բաշխման գործընթացում պաշտոնատար անձանց կողմից թույլ տված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված 3 քրեական գործը միացվել է մեկ վարույթում, իսկ աշնանացան սերմացուի բաշխման գործընթացում թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննվում է առանձին վարույթում:

Նալբանդյան համայնքում պարարտանյութերի բաշխման գործընթացում պաշտոնատար անձանց կողմից թույլ տված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված 3 քրեական գործ միացվել է մեկ վարույթում:

Բամբակաշատ համայնքում պարարտանյութերի բաշխման գործընթացում պաշտոնատար անձանց կողմից թույլ տված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված 2 քրեական գործ միացվել է մեկ վարույթում:

Ամասիա համայնքում պարարտանյութերի բաշխման գործընթացում պաշտոնատար անձանց կողմից թույլ տված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված 2 քրեական գործ միացվել է մեկ վարույթում:

Այսպիսով՝ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվում է 10 քրեական գործ՝ Արմավիրի մարզի 8 համայնքում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ՝ Արտամետ, Սարդարապատ, Նալբանդյան, Բամբակաշատ, Ամասիա, Արաքս, Մրգաշատ,  Ջրաշեն:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքերի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը հստակեցնելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ :

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին