Շորթման մեղադրանքով 9 տարի 10 ամիս ազատազրկման դատապարտված Զախարիա Քալաշովի (քրեական աշխարհում առավել հայտնի որպես Շաքրո Մոլոդոյ) փաստաբանները բողոքել են դատավճիռը: Այս մասին հայտնում է Interfax գործակալությունը՝ վկայակոչելով Մոսկվայի Նիկուլինսկի դատարանի մամուլի քարտուղար Լյուդմիլա Կոսնիրևային:
«Դատարանում գրանցվել են վերաքննիչ բողոքները՝ ի պաշտպանություն Քալաշովի»,- ասել է նա:
Նշվում է, որ փաստաբանները խնդրել են չեղարկել Քալաշովի վճիռը՝ այն համարելով անօրինական ու անհիմն, ինչպես նաև արդարացնել նրան:
Հիշեցնենք, որ 2015 թվականին Ռոչդելի փողոցում զինված անձինք սրճարանի համասեփականատեր Ժաննա Կիմից 8 մլն ռուբլի էին պահանջել՝ տարածքի ձևավորման աշխատանքների համար։ Բանակցությունների ժամանակ կոնֆլիկտ էր առաջացել, և Կոչույկովը կրակել էր երկու մարդու վրա: Շորթման մյուս դեպքը կապված է գործարար Լյով Գարամովի հետ: Հանցավոր խումբը մեղադրվում է նրանից 10 մլն ռուբլի շորթելու մեջ: