Կարևոր իրադարձություններ

Մխիթարյանը` «Արսենալի» մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ ու լավագույն գոլի հեղինակ

04 Ապրիլ, 2018 17:17
Մխիթարյանը` «Արսենալի» մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ ու լավագույն գոլի հեղինակ

«Արսենալի» պաշտոնական կայքի անցկացրած քվեարկության արդյունքում Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է լոնդոնյան ակումբի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ, այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Լավագույնի կոչման համար պայքարում էին նաև Մեսութ Օզիլը, ով ստացել է ձայների 21%-ը և երկրորդն է:

Գրանիտ Ջական 13%-ով երրորդն է, իսկ Ռեմսին 8%-ով չորրորդը:

Մխիթարյանի՝ «Միլանի» դարպասը խփած գնդակն էլ ճանաչվել է մարտի լավագույն գոլ՝ ստանալով ձայների 63 տոկոսը:

Լավագույն գոլի համար պայքարում Ռեմսիի՝ «Միլանի» դարպասը խփած գոլը եղել է երկրորդը (24%), իսկ Օբամեյանգի՝ «Ուոթֆորդի» դարպասն ուղարկած գոլը երրորդը (13%):

 

 

Լրահոս

Դիտել ավելին