Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ԿԸՀ-ն նախագահի թեկնածուների ունեցվածքի հայտարարագրերը չի հրապարակում

04 Ապրիլ, 2018 15:39
Ադրբեջանի ԿԸՀ-ն նախագահի թեկնածուների ունեցվածքի հայտարարագրերը չի հրապարակում

«Հանուն ժողովրդավարության և բարգավաճման» շարժումը երկրի ԿԸՀ-ից պահանջել է հրապարակել նախագահի թեկնածուների ունեցվածքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

ԿԸՀ-ից պատասխան չստանալու դեպքում շարժման ներկայացուցիչները դատական հայց են ներկայացնելու, քանի որ Ադրբեջանի ընտրական օրենսգրքի 58-րդ հոդվածի համաձայն` հայտարարագրերը պետք է հրապարակվեն:

«Թուրան»-ի  փոխանցմամբ` նախագահի թեկնածուների ունեցվածքի և եկամուտների վերաբերյալ տեղեկությունները թաքցվում են յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ: Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու ապրիլի 11-ին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին