Կարևոր իրադարձություններ

Մահվան ելքով ավտովթար` Սպիտակ-Երևան ավտոճանապարհին

04 Ապրիլ, 2018 13:33
Մահվան ելքով ավտովթար` Սպիտակ-Երևան ավտոճանապարհին

Ապրիլի 4-ին, ժամը 11:54-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրին բախվել են «Mercedes» մակնիշի 041 AD 61 և «Volvo» մակնիշի 34 UG 7954 (կցորդիչով՝ 34 UG 7955) պետհամարանիշերով բեռնատարները. «Mercedes» մակնիշի բեռնատարի վարորդը տեղում մահացել է:

«Volvo» մակնիշի բեռնատարի վարորդը տեղափոխվել է Սպիտակի ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին