Կարևոր իրադարձություններ

«Սևան ազգային պարկում» հայտնաբերվել է 24 կտրված թեղի. կասկածյալը բերման է ենթարկվել

04 Ապրիլ, 2018 12:34
«Սևան ազգային պարկում» հայտնաբերվել է 24 կտրված թեղի. կասկածյալը բերման է ենթարկվել

Ապրիլի 3-ին ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից ոստիկանության Ճամբարակի բաժին գրություն է ստացվել, որ մարտի 23-ին «Արևիկ» մասնաճյուղի աշխատակիցները հերթական շրջայց կատարելիս Փամբակի տեղամասի թիվ 1 պահաբաժնում հայտնաբերել են 24 կտրված թեղի` ընդհանուր 1.573 խմ ծավալով, որոնք անհայտ անձինք ապօրինի հատել և տարածքից դուրս էին տեղափոխել:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ 

Ճամբարակի բաժնի և Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, ժամը 18.05-ին, բաժին բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Սարգիս Ա.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն, որ մարտի 17-ին, ժամը 15.00-ի սահմաններում, հատել է 24 թեղի ծառ և տեղափոխել իր դստեր տուն: Վնասի չափը պարզվում է: Գողոնը հայտնաբերվել և հանձնվել է ի պահ: Կատարվում է քննություն:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին