Կարևոր իրադարձություններ

Ինչպես են Յուվենտուսի երկրպագուներն արձագանքել Ռոնալդուի խելահեղ գոլին (տեսանյութ)

04 Ապրիլ, 2018 10:46
Ինչպես են Յուվենտուսի երկրպագուներն արձագանքել Ռոնալդուի խելահեղ գոլին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Յուվենտուսն» ընդունել է «Ռեալին»:

Հանդիպումը կայացել է «Ալյանց Յուվենտուս» մարզադաշտում և ավարտվել հյուրերի` 3:0 հաշվով վստահ հաղթանակով:

Մադրիդյան թիմի կազմում դուբլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Ընդ որում, երկրորդ գնդակը պորտուգալացի հարձակվողը խփել է 64-րդ րոպեին` կիսաշրջադարձ ֆանտաստիկ հարվածով:

Այդ գոլից հետո «Յուվենտուսի» երկրպագուները ծափահարել են մրցակցի ֆուտբոլիստին: Ռոնալդուն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել թուրինյան ակումբի երկրպագուներին:
 
 

Լրահոս

Դիտել ավելին