Կարևոր իրադարձություններ

Եթե մենք բարելավեինք հարաբերությունները ՌԴ-ի հետ, դա լավ կլիներ. Դոնալդ Թրամփ

04 Ապրիլ, 2018 10:38
Եթե մենք բարելավեինք հարաբերությունները ՌԴ-ի հետ, դա լավ կլիներ. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ հանդես է գալիս ՌԴ-ի հետ երկխոսության օգտին՝ չնայած նրան, որ Մոսկվայի նկատմամբ խիստ է տրամադրված, այս մասին նա հայտարարել է Բալթյան երկրների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է reuters.com-ը:
«Ոչ մեկ չի եղել ավելի կոշտ Ռուսաստանի նկատմամբ, քան Դոնալդ Թրամփը… Բայց եթե մենք բարելավեինք հարաբերությունները ՌԴ-ի հետ, դա լավ կլիներ, այլ ոչ թե վատ: Եվ բոլորը համաձայն են դրա հետ՝ բացի շատ հիմար մարդկանցից»,- նշել է Թրամփը: 

Սպիտակ տանը մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը նաև նշել է, որ նա քիչ բան չի անում Ռուսաստանի նկատմամբ ճնշում գործադրելու համար՝ հավելելով, որ արտաքսել է 60 դիվանագետի, մինչդեռ Գերմանիան և Ֆրանսիան՝ չորսական դիվանագետի:

Թրամփը նշել է, որ շատ լավ հարաբերություններ է ցանկանում Վլադիմիր Պուտինի հետ՝ չնայած «մեծ հավանականություն կա, որ դա տեղի չի ունենա»:
 
 

Լրահոս

Դիտել ավելին