Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479
    482

  • EUR

    558,5
    566,5

  • RUB

    7,58
    7,83

Կարևոր իրադարձություններ

Ձյուն, մառախուղ, մերկասառույց. ինչ վիճակում են ՀՀ ավտոճանապարհները

04 Ապրիլ, 2018 10:27
Ձյուն, մառախուղ, մերկասառույց. ինչ վիճակում են ՀՀ ավտոճանապարհները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Ապրիլի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 3-ի առավոտյան ժամերից և 4-ի գիշերը ողջ հանրապետությունում, 4-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյանց լեռնանցքը: 

Արագածոտնի մարզի  Ծիլքար-Սպիտակ և Մաստարա գյուղի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սևան, Վարդենիս քաղաքներում տեղում է ձյուն: 

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում և Վայոց ձորի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին