Կարևոր իրադարձություններ

Սահմանադրական դատարանում 2 թափուր հաստիք կա. հավակնորդի անուն է շրջանառվում. «Հրապարակ»

04 Ապրիլ, 2018 08:10
Սահմանադրական դատարանում 2 թափուր հաստիք կա. հավակնորդի անուն է շրջանառվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանում 2 թափուր հաստիք կա: Մեկը թոշակի գնացած Կիմ Բալայանի տեղն է, մյուսը՝ հունիսին թոշակի գնացող Վլադիմիր Հովհաննիսյանի: Բալայանի՝ թոշակի գնալուց հետո ՍԴ անդամ դարձավ Հրայր Թովմասյանը, ով հետո ընտրվեց ՍԴ նախագահ, եւ հիմա տեղը թափուր է:

Մեր տեղեկություններով՝ ՍԴ անդամության հավակնորդ է նախագահի իրավաբանական վարչության պետ Գրիգոր Մուրադյանը: Նա սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ էր, արդարադատության փոխնախարար, 2007-2011թթ․ էլ աշխատել է ՍԴ-ում՝ որպես խորհրդական: Ապրիլի 9-ից հետո ՍԴ անդամ դարձող անձը կպաշտոնավարի 12 տարի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին