Կարևոր իրադարձություններ

Tesla-ն հայտնել է, որ 40 տոկոսով մեծացրել է էլեկտրամեքենաների արտադրության ծավալները

04 Ապրիլ, 2018 00:05
Tesla-ն հայտնել է, որ 40 տոկոսով մեծացրել է էլեկտրամեքենաների արտադրության ծավալները

Ամերիկյան Tesla ընկերությունը 2018 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մեծացրել է թողարկվող էլեկտրամեքենաների ծավալը: Այս մասին վկայում է երեքշաբթի հրապարակված հաշվետվությունը:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, հաշվետու ժամանակահատվածում ամերիկյան ընկերությունն, ընդհանուր առմամբ, 34 494 էլեկտրամեքենա է արտադրել, որոնցից 24 728-ը՝ Model S և Model X մոդելների, 9766-ը՝ Model 3: Ընկերությունից ընդգծում են, որ ընդհանուր ցուցանիշը 40 տոկոսով ավելի բարձր է, քան 2017 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում: Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, վերջին եռամսյակն «ամենաարդյունավետն էր Tesla-ի պատմության մեջ»:

 

Լրահոս

Դիտել ավելին