Պատկառելի տարիքում գտնվող 44-ամյա Սուդանը դժվարությամբ է տեղաշարժվում։ Ապրում է այս ռնգեղջյուրը երկու էգ ռնգեղջյուրների հետ Քենիայի ազգային այգում՝ շուրջօրյա զինված հսկողության տակ։ Նրանք իրենց ենթատեսակի վերջին ներկայացուցիչներն են։
2015 թվականին մահացավ ևս մեկ որձ ՝ Սունին։ Այժմ ենթատեսակի ճակատագիրն ընկած է Սուդանի ուսերին։ Սակայն բնական ճանապարհով զարգանալ կենդանիները չեն կարողացել։ Միակ ճանապարհը՝ արհեստական բեղմնավորումն է։ Բայց այն շատ թանկ արժե։
Միջոցներ հավաքելու համար յուրօրինակ տարբերակ են ընտրել։ Անցյալ տարի Սուդանի անունով էջ բացվեց ծանոթությունների Tinder կայքում։
Յուրաքանչյուրից, ով մուտք է գործում կայք, Սուդանի համար գումար են խնդրում նվիրաբերել։