Կարևոր իրադարձություններ

Բրիտանացի փորձագետները չեն կարողացել պարզել «Նովիչոկ» նյութի ծագման աղբյուրը

03 Ապրիլ, 2018 22:07
Բրիտանացի փորձագետները չեն կարողացել պարզել «Նովիչոկ» նյութի ծագման աղբյուրը

Բրիտանացի մասնագետները չեն կարողացել պարզել նյարդային կաթված առաջացնող նյութի ծագումը, որով Սոլսբերիում թունավորել են ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին: Այս մասին Sky News հեռուստաալիքին հայտնել է  Փորթոն Դաուն գիտատեխնիկական լաբորատորիայի ղեկավարը:

Միևնույն ժամանակ վերջինս հաստատել է, որ ստացված փորձանմուշները մասնագետները բնորոշել են որպես «Նովիչոկ» տեսակի նյութ:

«Մեզ չի հաջողվել պարզել, թե որտեղ է արտադրվել այն, գիտական փորձաքննության արդյունքում ստացված տեղեկատվությունը փոխանցել ենք կառավարությանը, որն այլ աղբյուրներ է կիրառել, որպեսզի գա համապատասխան եզրակացության», - ասել է փորձագետը՝ հավելելով, որ դեռևս չեն կարողացել հաստատել, որ նյութն ստեղծվել է Ռուսաստանում:

 

Լրահոս

Դիտել ավելին