Կարևոր իրադարձություններ

Նախարար Մկրտչյանն ընդունել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի պատվիրակությանը

03 Ապրիլ, 2018 19:34
Նախարար Մկրտչյանն ընդունել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի պատվիրակությանը

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն ապրիլի 1-5-ը հյուրընկալում է Մոսկվայի Ս. Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի պատվիրակությանը՝ ռեկտոր Վլադիմիր Մալիշևի գլխավորությամբ: Այցը կազմակերպված է ինստիտուտի 100-ամյակի հոբելյանական միջոցառումներին ընդառաջ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված են ինստիտուտի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները և ռուսական կինոյի աշխարհահռչակ վարպետները, ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Ողջունելով հյուրերին՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ արվեստի կրթության հիմքում համամարդկային և հումանիստական արժեքներն են դրված. «Արվեստը, մասնավորապես, կինոարվեստն անգնահատելի առաքելություն ունի մարդու անհատականության ձևավորման գործընթացում: Արվեստի կրթությունը մենք դիտարկում ենք քաղաքակրթական և բարոյական արժեքների համադրման համատեքստում, որպես կրթության, հատկապես դաստիարակության կարևոր բաղադրիչ»,- նշել է Լևոն Մկրտչյանը:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել նախարարին՝ ընդունելության համար, նշելով, որ հայ ժողովրդի կրթական և մշակութային հարուստ ավանդույթները մշտապես հետաքրքրում են արվեստի հետազոտողներին և գործիչներին: Նրանք նաև տեղեկացրել են, որ 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում հրատարակվել է «Հայկական հետքը Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում» գրքույկը, որտեղ ներկայացված են բուհում ուսանած անվանի հայ կինոգործիչները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արվեստի կրթության ոլորտում համատեղ կրթական նախագծերի իրականացման հնարավորությունը:

Պատվիրակության կազմում ընդգրկված բուհի առաջատար մասնագետները և կինոգործիչները ԵԹԿՊԻ-ի ուսանողների համար հանդես կգան վարպետության դասերով:

Մասնավորապես, նախատեսվում են կինոռեժիսոր,

 

Լրահոս

Դիտել ավելին