Կարևոր իրադարձություններ

Ցածր ջերմաստիճանի ազդեցությունը մեղմելու համար գյուղացիները ոռոգման ջրի խնդիր չեն ունենա

03 Ապրիլ, 2018 19:43
Ցածր ջերմաստիճանի ազդեցությունը մեղմելու համար գյուղացիները ոռոգման ջրի խնդիր չեն ունենա

Հանրապետությունում սպասվող ցածր ջերմաստիճանի ազդեցությունը մեղմելու համար գյուղացիները պետք է հողատարածքները ոռոգեն: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ գյուղացիները ոռոգման ջրի խնդիր չեն ունենա, միայն անհրաժեշտ է ժամանակին դիմել ջրօգտագործողների ընկերություններ:

«Համոզված եմ, որ գյուղացիները այդ օրերին հողատարծքները ոռոգելու հնարավորություն կունենան: Պետք է ժամանակին դիմել ՋՕԸ-ներին, հայտ ներկայացնել, որպեսզի վերջիններս կարողանան իրենց աշխատանքները կազմակերպել: Ես վստահեցնում եմ, որ որևիցե լրացուցիչ դժվարություն չի լինի, անհրաժեշտ է պարզապես դիմել»,-ասաց Վոլոդյա Նարիմանյանը:

Նա տեղեկացրեց, որ այսօր արդեն Արարատի մարզի ցածրադիր գոտիներում ոռոգման գործընթացն սկսվել է, գյուղացիներին ջուր է տրամադրվում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին