Կարևոր իրադարձություններ

Ովքե՞ր են թուրքերը, և արդյոք ազգային ինքնության ճգնաժամը կբերի՞ քաղաքացիական պատերազմի. The New York Times-ի անդրադարձը

03 Ապրիլ, 2018 18:37
Ովքե՞ր են թուրքերը, և արդյոք ազգային ինքնության ճգնաժամը կբերի՞ քաղաքացիական պատերազմի. The New York Times-ի անդրադարձը

  Թուրքիայում ազգային ինքնության շուրջ սկսված նոր ճգնաժամին, որը սկիզբ է առել Թուրքիայի հանրային ծառայությունների կայքի կողմից երկրի քաղաքացիների ընտանեկան տոհմածառի մասին տվյալների հասանելի դարձնելուց հետո:

«Շուրջ մեկ դար թուրքական իշխանությունները դաժան ազգային քաղաքականություն են վարել իրենց քաղաքացիների հանդեպ, որը բացառում էր ցանկացած այլ տեսակի ազգային պատկանելություն ու ընդգծում «մաքուր» թրքականություն: Այսօր արդեն ռասսայական մաքրության գաղափարը սկսել է փլուզվել և Թուրքիայի ձախակողմյան հոսանքների ներկայացուցիչները մտահոգված են, որ նման անձնական տվյալների բազայի բացումը կարող է պատճառ դառնալ ընդհուպ մինչև քաղաքացիական պատերազմի», - գրում է հեղինակը «Ովքե՞ր են թուրքերը: Դա բարդ է»:

Վերջինս նկատել է, որ հրապարակված արխիվները բուռն արձագանքների պատճառ են դարձել, որտեղ հազարավոր մարդիկ կիսվել են իրենց ծագման մասին տեղեկություններով, շատերը խոստովանել են, որ իրենց արմատներում գտել են հայկական հետք:

 

 
 



«Երկար ժամանակ ազգային ինքնության հարցը Թուրքիայի համար համարվել է ազգային անվտանգության խնդիր: Օսմանյան կայսրության հայերի մեծ մասը մահացել են 1915 թվականին տեղի ունեցած աքսորի ժամանակ, իսկ մնացյալն անցել են իսլամի՝ կյանքը փրկելու համար: Այս մասին պատմությունները երկար ժամանակ մնացել են որպես ընտանեկան գաղտնիք, այս հայերի ժառանգներից շատերը իրենց արմատների մասին իմացել են հասուն տարիքում», - նշում է հոդվածագիրը:  

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը՝ Թուրքիայի հանրային ծառայությունների կայքը նոր յուրահատուկ հնարավորություն է ընձեռել քաղաքացիներին՝ ծառայությունների բաժնում ավելացնելով անձի և նրա ընտանիքի տոհմածառի մասին ամբողջական տեղեկությունների հարցման հնարավորությունը:

Նշենք, որ մինչ օրս կայքի տվյալ ծառայությունից հասցրել է օգտվել ավելի քան 8 մլն մարդ, չափից դուրս ծանրաբեռնվածության հետևանքով կայքն առաջին օրերին դադարեցրել է աշխատանքը, այնուհետև նորից վերաբացվել:

 

Լրահոս

Դիտել ավելին