Կարևոր իրադարձություններ

Երբեք մի ասա երբեք. Զիդանը Յուվենտուսը գլխավորելու մասին

03 Ապրիլ, 2018 17:45
Երբեք մի ասա երբեք. Զիդանը Յուվենտուսը գլխավորելու մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի հանդիպումից առաջ խոսել է «Յուվենտուսը» գլխավորելու հավանականության մասին.

«Յուվենտո՞ւսը, «Երբեք մի ասա երբեք»: Այժմ երջանիկ եմ «Ռեալում»: Չեմ մտածում ապագայիս մասին ու այս պահին կենտրոնացած եմ թիմի ելույթների վրա: Ֆուտբոլն ու «Ռեալը» մեկ ամբողջություն են: Թե՛ «Ռեալի», թե՛ «Յուվենտուսի» ԴՆԹ-ն նույնն է: Նրանք երկուսն էլ պայքարում են մինչև վերջ»,- Զիդանի խոսքերը մեջբերում է «Skysports»-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին