Կարևոր իրադարձություններ

Երևանում 24-ամյա երիտասարդը վիճաբանել, իսկ հետո կրակել է աղջկա ուղղությամբ. կա վիրավոր

03 Ապրիլ, 2018 17:39
Երևանում 24-ամյա երիտասարդը վիճաբանել, իսկ հետո կրակել է աղջկա ուղղությամբ. կա վիրավոր

Երեկ՝ ապրիլի 2-ին, ժամը 17։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 5-րդ գումարտակի 2-րդ վաշտի և ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները Թումանյան փողոցի և Հյուսիսային պողոտայի խաչմերուկից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 24-ամյա Վլադիմիր Պողոսյանին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նույն օրը, ժամը 16։30-ի սահմաններում Թումանյան և Կողբացու փողոցների խաչմերուկում ուսով միմյանց դիտավորյալ հարվածելու պատճառով վիրավորել են, որի ժամանակ Վ. Պողոսյանը բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել հասարակության նկատմամբ և դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, որի ժամանակ էլ նա իր մոտ եղած «Բերետա» տիպի ատրճանակով կրակոցներ է արձակել Մ. Ղազարյանի և Մ. Պողոսյանի ուղղությամբ։ Կրակոցների արդյունքում Մ. Ղազարյանը ստացել է մարմնական վնասվածք։ Ոստիկանները հայտնաբերել են նաև նշված ատրճանակը։ Կայքի տեղեկություններով՝ վիրավոր Մ. Ղազարյանն աշխատում է «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր, իսկ Մ. Պողոսյանը որպես թարգմանիչ աշխատում է «Բեթ Կոնտրակտ» ՍՊԸ-ում։ 

 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին