Կարևոր իրադարձություններ

Ջեմալ փաշայի թոռը դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման

03 Ապրիլ, 2018 16:54
Ջեմալ փաշայի թոռը դատապարտվել է 1 տարի 6 ամիս  ազատազրկման

Թուրքիայում հայտնի լրագրող, Հայոց ցեղասպանությունն իրականացրած Ջեմալ փաշայի թոռը`Հասան Ջեմալը, դատապարտվել 1 տարի 6 ամիս ազատազրկման «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեղադրանքով։

Պատժի պատճառ է հանդիսացել թուրքական  կայքերից մեկում 2013թ.  մայիսի 15-ին Ջեմալի գրած «Նահանջի օրացույց» վերնագրով հոդվածների շարքը, որտեղ Հասան  Ջեմալն անդրադարձել էր Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ- PKK)։ Ըստ մեղադրականի՝ նա գովաբանել է PKK-ի պարագլուխներից մեկին։

2017թ.  վերոնշյալ  գործով դատական լսումներ էին անցկացվել, բայց թուրքական դատարանը  հետաձգել էր  Ջեմալի պատիժը։ Սակայն Հասան Ջեմալի  գործի վերաբերյալ  Ստամբուլի դատարանում տեղի ունեցած 2-րդ լսումների ժամանակ դատախազը պահանջել է կիրառել պատիժը։

Նշվում է, որ Ջեմալը ներկա չի գտնվել դատական լսումներին։

 

Լրահոս

Դիտել ավելին