Կարևոր իրադարձություններ

Տավուշում 27-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս ճանապարհին մահացել է

03 Ապրիլ, 2018 15:59
Տավուշում 27-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել  հետիոտնին. վերջինս ճանապարհին մահացել է

Երեկ՝ ապրիլի 2-ին, ժամը 20։40-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Արթուր Խուդյանը Հաղթանակ գյուղի վարչական տարածքում իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Գավառ քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Գաբրիել Հայրապետյանին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է հիվանդանոց, սակայն ճանապարհին վիրավորը գիտակցության չգալով՝ մահացել է։ Կայքի տեղեկություններով՝ վերջինս իր վարած DAF մակնիշի 34 FC 538 համարանիշի ավտոմեքենան կայանել էր ճանապարհի թույլատրելի հատվածում, որպեսզի ստուգեր ավտոմեքենայի արգելակների աշխատանքը, և այդ պահին նա վրաերթի է ենթարկվել։ 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին