Կարևոր իրադարձություններ

Կեմերովոյի մարզպետի պաշտոնից հրաժարական տված Աման Տուլեևը նոր պաշտոն է ստացել

03 Ապրիլ, 2018 15:38
Կեմերովոյի մարզպետի պաշտոնից հրաժարական տված Աման Տուլեևը նոր պաշտոն է ստացել

ՌԴ Կեմերովոյի արդեն նախկին մարզպետ Աման Տուլեևը մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդի անդամ է դարձել: Որոշումը կայացվել է Կեմերովոյի մարզային ընտրական հանձնաժողովում կայացած խորհրդակցության ժամանակ: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը:

Կեմերովոյի մարզի ընտրական հանձնաժողովի քարտուղար Միխայիլ Պիմենովը նշել է, որ դա տեղի է ունեցել օրինական կարգով: Աման Տուլեևը 2013 թվականին գլխավորում էր «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից գրանցված ցուցակը: Նա մինչ այսօր այդ ցուցակում էր:
Ըստ լրատվամիջոցի ՝ հաջորդ շաբաթ մարզի խորհրդարանի խոսնակ Ալեքսեյ Սինիցինը վայր կդնի իր լիազորությունները և նրա փոխարեն պատգամավորների խորհրդի ղեկավար կդառնա Աման Տուլեևը:
Կեմերովոյի մարզպետը հրաժարական էր տվել ապրիլի 1-ին՝ «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր հրդեհից հետո:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին