Կարևոր իրադարձություններ

Մոսկվայի առևտրի կենտրոնից հազարավոր մարդիկ են տարհանվել «Բուրգեր քինգ»-ում ծխի պատճառով

03 Ապրիլ, 2018 15:06
Մոսկվայի առևտրի կենտրոնից հազարավոր մարդիկ են տարհանվել «Բուրգեր քինգ»-ում ծխի պատճառով

Մոսկվայի «Աֆիմոլ սիթի» առևտրի կենտրոնից շուրջ վեց հազար մարդ է տարհանվել՝ «Բուրգեր քինգ» արագ սննդի կետում ծխի պատճառով: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նշվում է, որ սննդի կետը գտնվում է առևտրի կենտրոնի չորրորդ հարկում:

«Իրավիճակը հանգիստ է, տարհանումն իրականացվել է կազմակերպված ձևով»,- նշել է գործակալության զրուցակիցը:

Աղբյուրի տվյալներով՝ ստուգումների արդյունքում բռնկում չի հայտնաբերվել, իսկ ծխի պատճառը եղել է ռեստորանում սննդի պատրաստման գործընթացը:

Տեսանյութերն՝ այստեղ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին