Կարևոր իրադարձություններ

Մինչ նա լողում է փողերի մեջ, ես ապրելու տեղ չունեմ. Մրայա Քերիի քույրը գանգատվել է երգչուհու անուշադրությունից (լուսանկարներ)

03 Ապրիլ, 2018 14:59
Մինչ նա լողում է փողերի մեջ, ես ապրելու տեղ չունեմ. Մրայա Քերիի քույրը գանգատվել է երգչուհու անուշադրությունից (լուսանկարներ)
Մրայա Քերիի 56-ամյա քույրը՝ Էլիսոնը, ով հիվանդ է ՄԻԱՎ-ով, հայտարարել է, որ իր ընտանիքի անդամներից ոչ մեկը չի աջակցում իրեն: Այս մասին գրում է The Sun պարբերականը:
 
Фото © Соцсети
 
2016 թվականին կինը կորցրել է բնակարանն ու ունեցվածքը և այժմ կարող է իրեն թույլ տալ միայն նորմալ սնվել, վճարել հաշիվներն ու գոյատևել թոշակի հաշվին:

Фото © Соцсети

Էլիսոնի գրեթե բոլոր ատամները հեռացված են, իսկ պրոթեզի համար նրան շուրջ 3000 դոլար է անհրաժեշտ: Դա շատ մեծ գումար է նրա համար, իսկ օգնության ձեռք նրան ոչ ոք չի մեկնում, նույնիսկ որդին:

Фото © Соцсети

Էլիսոնի խոսքով՝ երբ ավելի երիտասարդ էր, հոգ էր տանում Մրայայի մասին: Իսկ այժմ նա փորձում է չչարանալ՝ տեսնելով իր քրոջ դղյակներն ու անձնայան օդանավերը: 

«Նա հավանաբար իր շների վրա շաբաթական ավելի շատ գումար է ծախսում, քան ես մեկ տարում»,- նշել է Էլիսոնը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին