Կարևոր իրադարձություններ

Սկրիպալի դուստրը թունավորվել է 150 հազար ֆունտ ստեռլինգի գաղտնի հաշիվ մուտքի հնարավորություն ստանալուց հետո

03 Ապրիլ, 2018 13:10
Սկրիպալի դուստրը թունավորվել է 150 հազար ֆունտ ստեռլինգի գաղտնի հաշիվ մուտքի հնարավորություն ստանալուց հետո

Սերգեյ Սկրիպալի դուստրը`Յուլյա Սկրիպալը, թունավորվել է  150 հազար ֆունտ ստեռլինգի (մոտավորապես 185 հազար դոլարի) չափով գաղտնի հաշիվ մուտքի հնարավորություն ստանալուց հետո: Այդ մասին ապրիլի 3-ին հայտնել է Daily Mirror-ը:

Աղբյուրի տվյալներով` այդ միջոցները ստացվել էին ՄԵծ Բրիտանիայում այն տան վաճառքից, որը պատկանում էր Յուլյայի եղբորը, ով «անցյալ տարի չպարզված հանգամանքներում մահացել է Սանկտ Պետերբուրգում», ինչպես նաև նրա կնոջը՝ Նատալյային:

Նա էլ հենց այդ տունը վաճառել է ամուսնու մահից հետո: Ստացված փողի կեսը նա վերցրել է իրեն, իսկ մյուս կեսը դրել Է Ռուսաստանի բանկերից մեկում: Սերգեյ Սկրիպալը, այդ հաշվից օգտվելու հնարավորություն է ունեցել և փետրվարի վերջին այդ միջոցները տնօրինելու լիազորագիր է տրամադրել իր դստերը, գրում է Daily Mirror բրիտանական պարբերականը:
 
 

Լրահոս

Դիտել ավելին