Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    543
    551

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

 

«Մեր գիրք գրող-տպողները ոչ թե ընթերցողի համար են գրում, այլ իրենց պատկերացումները բավարարելու»

03 Ապրիլ, 2018 12:48
Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան
«Մեր գիրք գրող-տպողները ոչ թե ընթերցողի համար են գրում, այլ իրենց պատկերացումները բավարարելու»

Մտել էի գրախանութ, գրքեր առնելու։ Նայում եմ՝ բազմաթիվ ինձ հետաքրքիր ու անհրաժեշտ, նույնիսկ շատ անհրաժեշտ գրքեր կային, բայց սարսափելի թանկ։ Թանկ, որովհետև տպագրված են բոլորովին անիմաստ թանկարժեք թղթի վրա, կոշտ կազմով։ Միայն կոշտ կազմը գրքի մեկ օրինակի ինքնարժեքը բարձրացնում է առնվազն 500 դրամով, էլ չեմ խոսում ծանրության, պոկվելու, աշխատատարության ու անհարմարության մասին։

Ասենք՝ Ա-Դոյի գիրքը, որը միայն տեքստ է, ոչ լուսանկար կա, ոչ բան, կոշտ կազմով, 115 գրամանոց կավճապատ թղթի վրա տպագրելու իմաստը ո՞րն է։ Ա-Դոյի գիրքը էս երկրագնդի վրա գնելու են մի 20-30 հոգի, որոնցից մեկը ես եմ (արդեն՝ ես էի), բայց 9000 դրամ տալու իմաստը չեմ տեսնում։ Եթե գնամ գրադարանից վերցնեմ, բերեմ լուսանկարեմ ու pdf սարքեմ, մի 10 անգամ ավելի էժան կլինի։ Կամ՝ Թեոդիկի գիրքը թանկարժեք տպագրությամբ վերատպում եք (սկան արած էջերով ու գունավորեցրած), աստղաբաշխական գինը դնում եք, որ ի՞նչ անեք։ Դրա համար էլ այդ գրքերը մի քանի տասնամյակ կմնան գրախանութներում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին