Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478,5
    482

  • EUR

    582,5
    590,5

  • RUB

    7,63
    7,93

Կարևոր իրադարձություններ

ՌԴ նախագահ Պուտինը երկօրյա այցով մեկնել է Թուրքիա

03 Ապրիլ, 2018 12:21
ՌԴ նախագահ Պուտինը երկօրյա այցով մեկնել է Թուրքիա

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 2-ին աշխատանքային երկօրյա այցով մեկնել է Թուրքիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Այցի ընթացքում Էրդողանը ու Պուտինը հեռուստակամուրջի միջոցով կհետևեն Թուրքիայի Գիրեսուն քաղաքում Ռուսաստանի կողմից կառուցվելիք Աքքույու ատոմակայանի հիմնարկեքի արարողությանը։

Երկու նախագահները կմասնակցեն Անկարայում կայանալիք  ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հերթական նիստին, որին ներկա են լինելու թուրք և ռուս մի շարք նախարարներ։

Նիստի շրջանակներում Պուտինը ու Էրդողանը կքննարկեն ռուս-թուրքական հարաբերություններին առանցքային հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրներ։ Սպասվում է, որ  նիստից հետո  նախագահները հանդես կգան մամուլի ասուլիսով։

Աղբյուրը նաև հաղորդում է, որ Պուտինն ապրիլի 4-ին մասնակցելու է Անկարայում տեղի ունենալիք Թուրքիա-Իրան-Ռուսաստան եռակողմ ժողովին, որի ժամանակ քննարկվելու է սիրիական  ճգնաժամը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին