Կարևոր իրադարձություններ

«Ֆաստ Կրեդիտ» մուտք գործած անձը զինված է եղել ատրճանակով և նռնակով. Ոստիկանություն (լուսանկարներ)

03 Ապրիլ, 2018 12:18
«Ֆաստ Կրեդիտ» մուտք գործած անձը զինված է եղել ատրճանակով և նռնակով. Ոստիկանություն (լուսանկարներ)

Ապրիլի 2-ին, ժամը 21.40-ին, «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՓԲԸ մուտք գործած դիմակավորված անձը զինված է եղել ատրճանակով և նռնակով: 
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը մուտք է գործել նշված ՓԲԸ Ավանի մասնաճյուղ և աշխատակիցների ու այնտեղ գտնվող հաճախորդի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով` հափշտակել է 6.341.000 դրամ ու դիմել փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձին և հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին