Կարևոր իրադարձություններ

Սպանություն Որոտան գյուղում․ կասկածյալը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

03 Ապրիլ, 2018 11:31
Սպանություն Որոտան գյուղում․ կասկածյալը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

Ապրիլի 1-ին, ժամը 23-ն անց 30-ին, ոստիկանության Գորիսի բաժին է ներկայացել Որոտան գյուղի բնակիչ Մայիսիկ Հ,-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 20.30-ից 21-ն ընկած ժամանակահատվածում, Որոտան գյուղի «Մարկոսյանի հուշաղբյուր» վայրում վիճաբանության ժամանակ համագյուղացի Ռոմիկ Օհանջանյանը մի քանի անհայտ անձանց հետ իրեն և իր աներորդուն ծեծի է ենթարկել։ Այդ ընթացքում նա ձեռքին եղած դանակով մեկ անգամ հարվածել է Ռոմիկ Օհանջանյանի որովայնին ու փախել:
Ապրիլի 2-ին «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված Ռոմիկ Օհանջանյանը վիրահատության ժամանակ մահացել է: 
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 
Հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով:
Մայիսիկ Հ․-ն ձերբակալված է: 
Կատարվում է նախաքննություն:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին