Կարևոր իրադարձություններ

Թուրք-իսրայելական նոր լարվածություն

03 Ապրիլ, 2018 11:18
Թուրք-իսրայելական նոր լարվածություն

Թուրքիայի նախագահ Էրդողանը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել։

Այն բանից հետո, երբ  վերջին օրերին Գազայի հատվածում իսրայելական բանակի և պաղեստինցիների միջև  տեղի ունեցած բախման հետևանքով սպանվեց 17 մարդ,  Էրդողանը մեղադրանքներ հնչեցրեց Իսրայելի հասցեին։ Թուրքիայի նախագահը իսրայելական բանակի գործողությունները համարել է «անմարդկային հարձակում»։ Ի պատասխան դրան՝ Իսրայելի վարչապետը իր «Twitter»-ի էջում Էրդողանին ասել է․

«Աշխարհի ամենաբարոյական բանակը դասեր չի վերցնի մի երկրից, որի բանակը տարիներ շարունակ ռմբակոծում է քաղաքացիական բնակչությանը»։

Հիշեցնենք, որ մարտի 30-ին պաղեստինցիները կազմակերպել էին «Վերադարձի մեծ երթ» հակահրեական ակցիան։ Ակցիայի ընթացքում բախումներ են տեղի ունեցել իսրայելցիների ու պաղեստինցիների միջև, ինչի հետևանքով զոհվել էր 17 պաղեստինցի: Տուժածների թիվը հասել է մոտ 1.500-ի:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին