Կարևոր իրադարձություններ

ՕԵԿ-ի հիմնադրամը դատի է տվել ԱԳՆ-ին. «Ժողովուրդ»

03 Ապրիլ, 2018 08:33
ՕԵԿ-ի հիմնադրամը դատի է տվել ԱԳՆ-ին. «Ժողովուրդ»

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հիմնած «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա» հիմնադրամը դատական հայց է ներկայացրել արտաքին գործերի նախարարության դեմ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմնադրամը, դիմելով ՀՀ վարչական դատարան, պահանջել է պարտավորեցնել ԱԳՆ-ին երկարաձգել «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա» հիմնադրամի գրանցումը:

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր, ակադեմիայի ռեկտոր Մհեր Շահգելդյանի հետ:
Վերջինս պարզաբանեց. «Խնդիրը կապված է մեքենաների գրանցման հետ: Ամեն տարի մեքենաների գրանցումը թարմացվում է, եւ մենք ցանկանում ենք, որ ամեն տարի չթարմացվի գրանցումը, այլ լինի մշտական, ուստի այդ տեսանկյունից ենք դիմել դատարան, խնդիրը տեխնիկական հարթության մեջ է:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին