Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանը մտադիր է նախագահականի իր աշխատակազմի առանցքային դեմքերին տեղափոխել կառավարության աշխատակազմ. «Հրապարակ»

03 Ապրիլ, 2018 08:05
Սերժ Սարգսյանը մտադիր է նախագահականի իր աշխատակազմի առանցքային դեմքերին տեղափոխել կառավարության աշխատակազմ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի նշանակվելուց հետո՝ 15-օրյա ժամկետում ձեւավորվելու է ապագա կառավարությունը: Կառավարության այս աշխատակազմը գործելու է մինչեւ նոր աշխատակազմի ստեղծումը, որն սպասարկելու է վարչապետին, առաջին փոխվարչապետին, փոխվարչապետներին եւ, ընդհանուր առմամբ՝ կառավարությանը, որպես կոլեգիալ մարմնի: Սա նշանակում է, որ գործող աշխատակազմից ոմանք մնալու են անգործ:

Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը մտադիր է նախագահականի իր աշխատակազմի առանցքային դեմքերին տեղափոխել կառավարության աշխատակազմ, այդ թվում՝ խոսնակին, լրատվականի պետին, ռեֆերետներին: Այդ պատճառով էլ Կարեն Կարապետյանի հայեցողական պաշտոններ զբաղեցնող թիմակիցներն արդեն աշխատանք են փնտրում, քանի որ ոչ բոլորը կմնան ապագա աշխատակազմում: Նրանց ապագայի մասով դեռ քննարկումներ չկան, սպասում են հիմնական դերակատարների վերադասավորմանը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին