Կարևոր իրադարձություններ

Անհայտ անձը «Ֆասթ Կրեդիտ» վարկային կազմակերպությունից շուրջ 5 մլն դրամ գումար է հափշտակել

02 Ապրիլ, 2018 00:12
Անհայտ անձը «Ֆասթ Կրեդիտ» վարկային կազմակերպությունից շուրջ 5 մլն դրամ գումար է հափշտակել

Այսօր՝ ապրիլի 2-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում:Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 22:00-ի սահմաններում դիմակավորված հանցագործը ներս է մտել Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում գտնվող «Ֆասթ Կրեդիտ» բանկային կազմակերպություն և այնտեղից հափշտակել 5 մլն դրամից ավելի գումար:

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակում հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ –հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու և կատարողին հայտնաբերելու ուղղությամբ:

 

 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին