Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունն այս պահին բացառում է Հյուսիսային պողոտայում միտումնավոր պայթյունի տարբերակը

02 Ապրիլ, 2018 23:21
Ոստիկանությունն այս պահին բացառում է Հյուսիսային պողոտայում միտումնավոր պայթյունի տարբերակը

Հյուսիսային պողոտայում ժամեր առաջ տեղի ունեցած պայթյունը միտումնավոր չէ, այս կապակցությամբ անհանգստանալու կարիք չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը։«Այս պահի դրությամբ միտումնավոր տարբերակը կբացառեմ, որովհետեւ համապատասխան կառույցների ներկայացուցիչներն աշխատում են, եւ նախնական տվյալների համաձայն՝ պայթել է լցնովի գարեջրի ճնշումն ապահովող բալոնը, նաեւ ինչը ակնհայտ է ներսում, եւ նույնը ականատեսներն են վկայում, բայց դրանք նախնական տվյալներն են:

Կան վիրավորներ, ովքեր այս պահին բուժօգնություն են ստանում»,-ասաց Աշոտ Ահարոնյանը՝ հավելելով, որ ըստ ամենայնի՝ պայթյունի հետեւանքով եղել են բեկորային մասնիկներ, որոնցից եւ մարդիկ վնասվածքներ ստացել են:

Աշոտ Ահարոնյանը նշեց, որ Ոստիկանությունը եւ Արտակարգ իրավիճակների նախարարությունը համապատասխան գործողությունները շարունակում են: Նա հորդորեց հետեւել պաշտոնական տեղեկատվությանը, հանրությունը պարբերաբար կտեղեկացվի դեպքի մանրամասներին:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին