Կարևոր իրադարձություններ

Հյուսիսային պողոտայում պայթյունից նախնական տվյալներով տուժել է 9 մարդ. զոհեր չկան

02 Ապրիլ, 2018 22:34
Հյուսիսային պողոտայում պայթյունից նախնական տվյալներով տուժել է 9 մարդ. զոհեր չկան

Հյուսիսային պողոտայում Burger King արագ սննդի ցանցի կենտրոններից մեկում տեղի ունեցած պայթյունից, նախնական տվյալներով, տուժել է 9 մարդ, այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ, ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Զոհեր չկան։

Այս մասին հայտնել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Նախնական տվյալներով խոհանոցում պայթել է թթվածնի բալոն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների և օպերատիվ խմբերը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին