Կարևոր իրադարձություններ

9 մարդ է տուժել Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգում» տեղի ունեցած պայթյունի հետևանքով. ԱԻՆ (թարմացվող)

02 Ապրիլ, 2018 22:04
9 մարդ է տուժել Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգում» տեղի ունեցած պայթյունի հետևանքով. ԱԻՆ (թարմացվող)

21։42

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ միջադեպի հետևանքով կա 9 տուժած (այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ) ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Նրանց առողջականի մասին տեղեկություն չի հայտնվում։

21։40

Պայթյունի պատճառը եղել է շինության ներսում գարեջրի ճնշումն ապահովող բալոնը։ 7 տուժածների վիճակի մասին հստակ տեղեկություն դեռ չկա։


21։30

Նախնական տվյալներով տուժել է 7 հոգի, զոհեր չկան։ Պայթյունը տեղի է ունեցել խոհանոցում պայթած գազաբալոնի հետևանքով։

Ապրիլի 2-ին՝ ժամը 20:44-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների և օպերատիվ խմբերը:

 

Լրահոս

Դիտել ավելին