Կարևոր իրադարձություններ

Արաս Օզբիլիս. Պատրաստ եմ մեկնարկող առաջնությանը

02 Ապրիլ, 2018 21:30
Արաս Օզբիլիս. Պատրաստ եմ մեկնարկող առաջնությանը

Մոլդովայի «Շերիֆի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը «Главная арена» հեռուստահորդման հյուրն էր, որտեղ խոսել է «Բեշիքթաշ» տեղափոխվելու մանրամասների, նոր թիմում հարմարվելու, ինչպես նաև իր համար լավագույն դիրքի մասին:

Հիշեցնենք, որ Օզբիլիսի տեղափոխությունը մոլդովական ակումբ իրականացրել էր Legal Sport ֆուտբոլային գործակալությունը

«Բեշիքթաշ» եմ տեղափոխվել «Սպարտակից» մեծ վնասվածքից հետո: Ակումբի նախագահի հետ խոսակցություն է եղել, երբ գլխավոր մարզիչն էր դեռ Բիլիչը: Այնուհետև խորվաթ մասնագետը հեռացավ, սակայն միևնույնն է կնքեցինք 4.5 տարվա պայմանագիր: «Բեշիքթաշի» նախագահն ասաց, որ վնասվածքից հետո ավելի լավ կլինի վարձավճարով տեղափոխվեմ այլ թիմ, որպեսզի վերադառնամ լավագույն մարզավիճակի: Տեղափոխվեցի «Ռայո Վալյեկանո», սակայն բարդ է վերադառնալ լավագույն որակների վնասվածքից հետո:

Լավ ընկեր ունեմ, որ գործակալ է, նա ինձ առաջարկեց տեղափոխվել «Շերիֆ», ես համաձայնեցի: Ձախ ոտքիս հետ ամեն ինչ կարգին է, կարող եք սպասել ինձնից գեղեցիկ գոլեր: Հավաքականի մարզման ժամանակ թեթև վնասվածք ստացա, ինչի պատճառով բաց թողեցի երկու օր: Պարզապես հարված էի ստացել ոտքիս անհաջող հատվածին: Հիմա ամեն ինչ կարգին է, ուստի պատրաստ եմ մեկնարկող առաջնությանը:

Ինձ համար լավագույնը ենթահարձակվողի և եզրային կիսապաշտպանների դիրն է: Կենտրոնական հարձակվողի դիրքում խաղալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ավելի ամուր լինել: Բոլորը ֆուտբոլ սկսում են խաղալ որպես հարձակվող, այնուհետև փոխում են դիրքը: Մարզիչը սիրում է պրեսինգ կիրառել, ինչպես նաև, որ հարձակման ֆուտբոլիստներն օգնեն պաշտպաններին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին